Չինական Ctrip տուր օպերատորը հայտարարել է բրիտանական Skyscanner մետափնտրման համակարգի գնման մասին: Գործարքը արժեցել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, գրում է vc.ru-ն:
Ctrip-ի ղեկավարությունն արդեն գնել է Skyscanner-ի բաժներտոմսերի մեծ մասը, իսկ առաջիկայում գործնական առաջարկ կանի նաեւ ծառայության մյուս բաժնետերերին: Երկու ընկերությունների տնօրենների խորհուրդներն արդեն հավանություն են տվել գործարքին:
Ծառայության ներկա ղեկավարություն շարունակում է աշխատանքները փնտրման համակարգի վրա աշխատանքները՝ չինական ընկերության ղեկավարության տակ:
Ctrip-ում կարծում են, որ գործարքը երկկողմանի շահավետ է. Skysсanner-ը թույլ կտա տուր օպերատորին դուրս գալ գլոբալ շուկա, իսկ մետափնտրման համակարգը կստանա հասանելիություն չինական ընկերության տեխնոլոգիաներին:
Ctrip-ը չինական խոշորագույն օնլայն տուր օպերատոր է, որ հիմնադրվել է 2001 թվականին, իսկ Skyscanner-ը համարվում է աշխարհում ավիտոմսերի փնտրման խոշորագույն համակարգերից մեկը, որի ամսական տրաֆիկը կազմում է 60 մլն մարդ: 2016 թվականի հունվարի տվյալներով ընկերությունը գնահատվել է 1.6 մլրդ ԱՄՆ դոլար:




























