«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է արել խորհրդարանական ուժերին ստորագրահավաք սկսել՝ մեքենաների պարտադիր ապահովագրության օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու եւ այն վիճարկելու համար: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Այդ պահանջով պատգամավորը դիմել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Մարտիրոսյանի խոսքով, օրենքը նպատակ ունի «թալանել» մեքենաների սեփականատերերին եւ լցնել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները, ում փաստացի պատկանում են մեքենաների պարտադիր ապահովագրումն իրականացնող ընկերությունները:




























