Հայաստանն ու Բուրունդին կընդլայնեն իրավապայմանագրային դաշտը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Բուրունդիի արտաքին գործերի եւ տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:
Նախարարները ջերմությամբ վերհիշեցին անցած տարի Երեւանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը: Կողմերը քննարկեցին այդ հանդիպմանը ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության զարգացումը: Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ԱԳՆ-ի եւ Բուրունդիի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության հարցերով նախարարության միջեւ:











