«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ն կարող է մասնակցել Իրանում Ռեշթ–Ասթարա երկաթուղու շինարարությանը, ասել է «Ռուսական երկաթուղիների» փոխնախագահ Ալեսանդր Միշարինը Բաքվում, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։
«Մենք ստացել ենք բիզնես պլանը եւ այդ նախագծին մասնակցելու պայմանները, հիմա դրանք ուսումնասիրում ենք եւ մոտ ժամանակներս կներկայացնենք մեր առաջարկները»,– ասել է Միշարինը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական եւ իրանական կողմի նախաձեռնությամբ ավելի վաղ կայացած բանակցությունների ընթացքում «Ռուսական երկաթուղին» առաջարկել էր իր ծառայությունները երկաթուղու վերին հատվածի համաֆինանսավորման եւ շինարարության համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումների համար։
«Վերջին ժամանակներս ինտենսիվ զարգանում են նախագծերը, որոնք կապված են «Հյուսիս–Հարավ» միջանցքի հետ եւ մեզ համար կարեւոր է Ադրբեջանի նախաձեռնությունը Ռեսթ–Ասթարա երկաթուղային հանգույցի ստեղծման համար»,– ասել է նա։
Միշարինը նաեւ նշել է, որ «Հյուսիս–Հարավ» երկաթուղային միջանցքի բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կարող է գերազանցել տարեկան 10 մլն տոննան։
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Ղուրբանովը անցյալ շաբաթ հայտնել էր, որ Ադրբեջանը Իրանին վարկ է տրամադրելու Ռեշթ–Ասթարա երկաթուղու շինարարության համար։




























