YouTube ալիքում հայտնվել է տեսագրություն, որում հայրը էքստրեմալ միջոցով է հեռացնում որդու կաթնատամը․ նստելով Audi S5 մեքենայի ղեկի մոտ ու թելը կապելով որդու ատամից՝ նա մեքենան շարժում է տեղից, հայտնում է Gazeta–ն։
Դատելով մեկանաբանություններից՝ տղան ինքն է հորը դիմել նման խնդրանքով, իսկ հայրը չի կարողացել մերժել նրան։
Ատամի հեռացման այդ պրոցեդուրան նկարահանողը երեխայի մայրն է։ Հավանաբար ծնողները բավարարված էին իրենց «վիրահատությունից», քանի որ տեսահոլովակը տեղադրել էին «հումոր» կատեգորիայում։











