Լոնդոնում մի խումբ դպրոցականներ ծեծել են երկու ոստիկանների, որոնք որոշել են միջամտել սկսված ծեծկռտուքին, հայտնում է Daily Mail–ը։

Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի Նյու Քրոս թաղամասում ։ Տարբեր դպրոցներից երկու աղջիկներ պայմանավորվել էին իրենց վեճը լուծել բռունցքների միջոցով։ Այս մասին հայտարարությունը ուղարկվել է WhatsApp հավելվածով, եւ շուրջ 30 աշակերտներ հավաքվել էին դիտելու աղջիկների «մենամարտը»։

Երկու ոստիկանները, որոնց անցնում էին դպրոցականների կողքով, դեռահասներից մեկի ձեռքին դանակ են նկատել։ Նրանք հազիվ են հասցրել պարեկային մեքենայից դուրս գալ, եւ երեխաները հարձակվել են նրանց վրա։ Ոստիկաններից մեկին գետնին են գցել ու դաժանաբար հարվածել ոտքերով։ Երբ գործընկերը փորձել է օգնության հասնել՝ նրան էլ են ծեծել՝ հարվածելով դեմքին։ Ի վերջո նրան հաջողվել է ազատել գործընկերոջն ու օգնություն կանչել, սակայն դեռահասները մինչ այդ արդեն փախել էին։