Սիգար, մորուք եւ բերետ՝ Ֆիդել Կաստրոյին աշխարհն այսպես է ճանաչում: Նա ՄԱԿ-ի պատմության մեջ հանդես է եկել ամենաերկար ելույթով եւ Գինեսի ռեկորդների գրքի մեջ է մտել որպես 638 մահափորձ վերապրած մարդ: Ամբողջ կյանքում սիգար է ծխել եւ ծխելուց հրաժարվել է մեկ ժամում: Նրան «երկաթե Ֆիդել»  եւ El Caballo (հովատակ) են անվանել, նրան ատում էին եւ աստվածացնում:

Նա Կուբայի առաջնորդն է դարձել 1959 թվականին՝  Ֆուլխենսիո Բատիստայի բռնապետական ռեժիմի տապալումից հետո: Ֆիդելը հադես է եկել որպես ԱՄՆ-ի հակառակորդ եւ դաշնային հարաբերություններ է հաստատել ԽՍՀՄ-ի հետ: Փաստացի իր իրավասություններից հրաժարվել է 2006 թվականին՝ հիվանդության եւ հոսպիտալացվելու պատճառով՝ իշխանությունը փոխանցելով եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին:

Հանրահայտ կոմանդանտե, կուբացի հռչակավոր հեղափոխական եւ ականավոր քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին: «Հաղթանակը համառություն է»՝ այսպիսի կարգախոսով հեղափոխությունը չէր կարող հաջողություն չունենալ:

Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուսը ունեւոր ընտանիքում է ծնվել (նրա հայրը մի քանի հազար հեկտար հող ուներ) եւ իրավաբանական կրթություն է ստացել: Հայրը մտածում էր, որ որդին իր գործը կշարունակի, սակայն դեռեւս համալսարանում ուսանողն իր համար բացահայտում է մարքսիզմը… «Այնպիսի զգացողություն է, թե ես խորը անտառից վերջապես ելք եմ գտել»,- հետո կհայտարարի խելահեղ հռետորը, որը գլխովին նետվել է կուբայական հեղափոխության փոթորկուն շրջապտույտի մեջ: Այդ ժամանակ նրան ընդամենը 82 մարդ էր աջակցում: Բռնապետ Բատիստան տապալվել է, եւ 1959 թվականին 33-ամյա Ֆիդելը դարձել է Կուբայի Հանրապետության վարչապետը:

1. Ֆիդել Կաստրոն իշխանավարման երկրարատեւությամբ աշխարհում երրորդ առաջնորդն է: Իրենց պաշտոնին ավելի երկարատեւ, քան նա, իշխանավարել են միայն Ելիզավետա թագուհին եւ Թաիլանդի թագավորը:

2. Իր կյանքի ընթացքում Ֆիդելը 638 մահափորձից է խուսափել: Երբ դրա շուրջ զրույց էր ծավալվում, նա ասում էր, որ եթե ողջ մնալու համար պարգեւատրեին, ապա ինքը ոսկե մեդալակիր եւ աշխարհի չեմպիոն կլիներ:

3. «Երկու անգամ չես մահանա»,- հայրենասիրական բանաստեղծություններում գրում էին բանաստեղծները: Սակայն ժողովրդի սիրելին արդեն 6 անգամ «մահացել» էր՝ 1986-ին (կաթված), 1994-ին (հերթական մահափորձ), 2006-ին (աղիքային արյունահոսություն), 2007-ին (ԱՄՆ փախստականների ձեռքով), 2009-ին (եւս մեկ մահափորձ): 2012 թվականին լուրեր էին տարածվել, որ կաթվածից հետո կուբացի հեղափոխականը գիտակցությունը կորցրել է, եւ նրա ուղեղն աստիճանաբար մահանում է: Սակայն 2012-ի հոկտեմբերին Ֆիդելը հանրությանն է ներկայացել եւ միանգամայն առույգ վիճակում մարդկանց հետ շփվել:

4. Կանանց հանդեպ իր անզուսպ կրքի պատճառով կոմանդանտեն «Նժույգ» մականունն է ստացել: Նրա կյանքում եղել է մի քանի հարյուր կին, չնայած պաշտոնապես ընդամենը երեքը: Իսկ նրա համախոհները պնդում են, որ նա իր երկիրը «տնօրինում էր ինչպես կնոջը՝ դրանից բարձրագույն հաճույք ստանալով»:

5. Կուբայում կոմունիզմ տարածելու համար 1962 թվականին Ֆիդելին եկեղեցուց վտարել են:

6. Ամերիկան չի դադարել Ֆիդել Կաստրոյի ռեժիմը տապալելու փորձեր կատարել: Ամերիկացիների հնարքներից մեկը բոլոր դժգոհ կուբացիների համար ազատ ներգաղթի առաջարկն էր: Կոմանդանտեն շատ սրամիտ էր արձագանքել՝ նա բանտերից ազատ էր արձակել Կուբայի բոլոր վտանգավոր հանցագործներին եւ հարկադիր Ամերիկա արտաքսել:

7․ 2000-ին Կաստրոն ցնցեց հասարակայնությանը՝ Մայիսմեկյան տոնակատարությանը ներկայանալով սովորական «պաշտպանական» ֆրենչով ․․․ու ձյունաճերմակ մարզական կոշիկներով։ Ճիշտ է որոշ ժամանակ անց նա բացատրեց էպատաժի այդ անսպասելի նոպան։ Պարզվեց, որ դա ընդամենն ինչ-որ օտարերկրյա ֆիրմայի գովազդ էր։ Դրա փոխարեն կուբացի երեխաների ու մարզիկների համար ներկրվեց անվճար մարզակոշիկների մեծ խմբաքանակ։

8․ Ֆիդելը Գինեսի ռեկորդների գրքում հիշատակված է որպես ամենաերկար ճառի հեղինակ։ Հավանայում կոմկուսի երրորդ համագումարի ժամանակ նա խոսել է 7 ժամ 10 րոպե։

9․ Ֆիդելի քույրը համագործակցում էր ԿՀՎ-ի հետ՝ նա ԱՄՆ էր փախել 1964-ին։

10․ Լինելով երկարամյա ստաժով ծխող՝ Ֆիդելը կարողացել է ամբողջովին ազատվել այդ կործանարար սովորությունից։ Բայց իհարկե այն ժամանակ, երբ արդեն 59 տարեկան էր դարձել։ Սակայն պետք է նշել, որ կուբայական սիգարներից հրաժարվելը սարսափելի բարդ է, բայցի դրանից տարիքի հետ ծխելուց հրաժարվելն ավելի դժվար է դառնում։ Հետեւաբար՝ ավելի պատվաբեր հանրահայտ հեղափոխականի համար։ Հնարավոր է նրան օգնել է այն միտքը, որ սիգարների առյուծի բաժինը հենց ԱՄՆ էր արտահանվում։ «Լավագույնը, որը կարող եք անել սիգարների տուփի հետ, այն թշնամուն տալն է», - ասում էր նա։

11․ Ֆիդելի նախասիրություններից մեկը որսորդությունն էր։ Ցավոք ծովային որսորդության սովորության հետեւանքով նրա մոտ թոքերի խնդիրներ էին սկսվել։ Դրանց օդափոխանակությունը, հետեւաբար նաեւ թթվածնի մատակարարումը խախտվել էր։ Դրա համար էլ բարդ վիրահատությունից հետո Կաստրոն ստիպված էր անընդհատ հագնել հատուկ տերմոկոստյում, որը տեսքից սովորական ֆրենչի նման էր, բայց ունակ էր կայուն պահպանել մարմնի ջերմաստիճանը։

12․ Ֆիդելը սիրում էր երկար մենախոսություններ տարբեր թեմաներով, որոնք հաճախ այդքան էլ չէին վերաբերում Կուբայի ճակատագրին։ Օրինակ նա կարող էր որեւէ ամերիկացի կոնգրեսականի հետ երեք ժամ խոսել այն մասին, թե ինչպես կարելի է բարձրացնել կովերի կաթնատվությունը։