Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը` անդրադառնալով նրան, որ որ ինքը չվերանշանակվեց նախարարի պաշտոնում:

«Փոփոխությունները միշտ լինում են եւ այդ ամեն ինչը նորմալ է»,-ասել է նա:

Հարցին, թե ի՞նքն է լինելու Կենտրոնից ՀՀԿ ռեյտինգային պատգամավորը, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ որոշված չէ:

Նախկին նախարարն այս պահին ոչ մի գործով զբաղված չէ, թոռնիկի հետ վայելում է իր հանգիստը: