Sensor Tower ընկերության մասնագետները պարզել են,ո ր 2016-ի հոկտեմբերին Apple  ընկերությունը  «մեծ մաքրություն» է արել App Store հավելվածների խանութում, հայտնում է Planet-today–ը։

Ըստ փորձագետների հաշվարկների, մեկ ամսում էլեկտրոնային խանութի կատալոգից հեռացվել է  մոտ 50 հազար հավելված, որոնց մի մասը պահանջարկ չուներ, իսկ մյուս մասն էլ արդեն արդիական չէ նոր սարքերի համար։

Ասել են, որ հոկտեմբերին Apple–ը գրեթե 3․5 անգամ շատ հավելված է ջնջել, քան սովորաբար պրոֆիլակտիվ նպատակներով ջնջում են App Store–ից, որպեսզի կատալոգը չծանրաբեռնեն ոչ արդիական հավելվածներով։ Ընդ որում ջնջված կոնտենտի 28 տոկոսը խաղեր են, 9 տոկոսը ժամանցային հավելվածներ, իսկ 9 տոկոսն էլ էլեկտրոնային գրքերն են։