Հարավային Կովկասը գտնվում է Ավստրիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների կենտրոնում: Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Սիլվիա Մայեր-Քեյբիչը` Ավստրիայի ազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend-ը, դեսպանի խոսքով, ավստրիական ընկերություններն արդեն մի քանի տարի է, որ աշխատում են Ադրբեջանում, որոնց գործունեության հիմնական ուղղություններն են էներգետիկան, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, շինարարությունը եւ արդյունաբերական ոլորտը:
Ադրբեջանում Ավտրիայի գործունեությունը դուրս է գալիս տնտեսական համագործակցության շրջանակներից: Այսպես. ավստրիական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի հետ զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներում, նաեւ լավ կապեր են ստեղծվել կրթական ոլորտում:




























