Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի մամլո ծառայության կայքը առաջին անգամ օգտագործել է «Քուրդիստան» բառը։ 

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Թուրքիայի վարչապետը հանդիպել է Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետ եւ Իրաքի «Քուրդիստանի ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Nabucco գազատարով Իրաքից գազ մատակարարելու խնդիրը, ինչպես նաեւ իրաքյան նավթը Եվրոպայում իրացնելու հեռանկարները։