Կոտայքի մարզի Կարենիս գյուղում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում նոյեմբերի 29-ին մահացած 20-ամյա զինծառայող Նարեկ Ասատրյանի հուղարկավորությունը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ զինծառայողին հուղարկավորել են զինվորական կարգով՝ գյուղի գերեզմանատանը: Նարեկ Ասատրյանի հուղարկավորությանը ներկա են եղել նրա ծառայակից ընկերները, ԶՈւ բարձրաստիճան սպաներ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Նարեկը մահացու վիրավորումն ստացել է հուլիսի 16-ին խրամատում` ականի պայթյունի հետեւանքով, երբ դիվերսիոն հարձակում է  տեղի ունեցել: Նա վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նա արդեն հինգ ամիս ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում է եղել` անգիտակից վիճակում: Նարեկ Ասատրյանը ապրիլյան պատերազմի մասնակից է, ծառայել է Մատաղիսում:

Նարեկ Ասատրյանը Կոտայքի մարզի Կարենիս գյուղից է՝ ընտանիքի միակ զավակը: