Սնանկացած «Աշտարակ կաթ» ընկերությունը պատրաստվում է գնել «Ադրա Ռեմար» ընկերությունը:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին  տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց հավանական գնորդի ներկայացուցիչը։ 

Ընկերությունը գրանցված է Միացյալ նահանգներում եւ մինչ այսօր որեւէ գործունեություն չի ծավալել Հայաստանում: Սեփականատերը Արտակ Ավագյանն է: Նա  ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ասատրյանի հետ այսօր հանդիպեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար  Սուրեն Կարայանի հետ. քննարկեցին ներդրումներ կատարելու  հարցը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Այս պահի դրությամբ ընկերությունը դեռ  համարվում է հավանական գնորդ եւ թեեւ դեռ իրավական հարցերը կարգավորված չեն, մի քանի օր է թողարկում է «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը: