Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին վերջին հանգրվան ճանապարհեցին «ՈւԱԶ 469» առասպելական խորհրդային ամենագնացով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Կաստրոյի աճյունով դագաղը այդ ավտոմեքենայով ուղարկել են Սանտյագո դե Կուբայի գերեզմանոց։ Հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 3-ին։

Չորս օրում ամենագնացը պետք է հաղթահարի ավելի քան 400 կմ, այդ ընթացքւոմ Կաստրոյին կկարողանան հրաժեշտ տալ երկրի հարյուր հազարավոր բնակիչներ։ Կաստրոյին հրաժեշտի ճանապարհի համար «ՈւԱԶ»-ի ընտրությունը պատահական չէր՝ ավտոմեքենան շատ պոպուլյար է Կուբայում։ Կուբայում չկա տնտեսության այնպիսի բնագավառ, որտեղ չօգտագործվի «ՈւԱԶ» ավտոմեքենան, դրանք մեծ հաջողություն ու հեղինակություն են վայելում»,- նշել է Ռուսաստանում Կուբայի նախկին դեսպան Խորխե Մարտի Մարտինեսը։

Ամենագնացը հաճախ էին Արեւելյան Եվրոպա արտահանում զինվորականների կարիքների համար։ Կուբայում, ինչպես եւ ԽՍՀՄ-ում, «ՈՒԱԶ՛-ները դարձել էին հիմնական հրամանատարական մեքենաներ։ Կուբայի ճանապարհներին առայսօր կարելի է տեսնել խորհրդային մեքենաներ ու 50-ականների ամերիկյան սեդաններ, դրա համար էլ կղզին հաճախ անվանում են ավտոմոբիլային թանգարան բաց երկրնքի տակ։