Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «կեղտ» է անվանել իր հասցեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի արած քննադատությունները՝ ՌԴ նախագահի բլոգում:
Լուկաշենկոն իր հայտարարությունն արել է բժիշկների հետ խորհրդակցությանը: «Ինչպես արգելել Զալուցկիին (բելառուս բժիշկ) մտնել Ռուսաստանի նախագահի բլոգ կայքն ու կարդալ բելառուս գործընկերոջ հասցեին կեղտը: Ոչ ոք չի կարող արգելել»,- ասել է նա:
Մեդվեդեւն իր բլոգում հոկտեմբերի 3-ին քննադատել էր Լուկաշենկոյին Ռուսաստանի հասցեին անհիմն քննադատությունների համար:





























