Հայաստանի արդյունաբերությունը, առեւտուրն ու բիզնես ոլորտը կարող են առավելագույն օգուտ քաղել, եթե երկիրը տարանցիկ կետ դառնա Իրանի ու ԵՏՄ-ի միջեւ։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է իրանագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։
Փորձագետը դժվարացել է պատասխանել, արդյոք այս հարցը քննարկվելու է Իրանի նախագահի հայաստանյան այցի ընթացքում, բայց նշել է, որ նման հեռանկարը երկու երկրների համար էլ կարեւոր է։ «Կարեւոր է հաշվի առնել, որ Իրանը ԵՏՄ հասնելու համար այլընտրանքային ճանապարհ ունի՝ Կասպից ծովով, սակայն եթե տարանցիկ կետը Հայաստանը դառնա, ապա դա կարող է հսկայական արդյունք ապահովել նրա համար»,- ասել է Ասատրյանը։
Նրա կարծիքով Իրանը շատ շահագրգռված է ԵՏՄ-ի հետ համագործակցելու հարցում, ու գրագետ քաղաքականության դեպքում Երեւանը կարող է դրանից մեծ օգուտ ունենալ։
Նշենք, որ դեկտեմբերի վերջին տասնօրյակին Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։





























