Թուրքական իշխանությունները չեն դադարում հուսալ, որ Ադրբեջանը չեղյալ կհայտարարի վիզային ռեժիմը: «Մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրային տեսանկյունից»,- հայտարարել է Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը Նախիջեւանում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, թուրքական իշխանությունները ջանքեր են գործադրում թուրք-նախիջեւանյան գործարար խորհրդի ստեղծման, նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ: Այդ իմաստով վիզային ռեժիմի հանումը առավել քան ակնհայտ քայլ կլիներ, գրում է 1news.az-ը:

Չաղլայանը նշել է, թե Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում է վիզաների չեղյալ հայտարարման գործընթացը, բացի այդ, Թուրքիան փորձում է եվրոպական երկրներին եւս համոզել, որ հանեն վիզային ռեժիմը: