Մոտ ժամանակներս կարող է կայանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին Վիեննայի հետ հեռուստակամուրջի ժամանակ ասել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։
«Մեր կարծիքով հեռանկար կա, որ մոտ ժամանակներս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նման հանդիպում կարող է կայանալ»,–ասել է նա։





























