ԵՄ—ն պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը, ասել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը, փոխանցում է ԱՊԱ–ն։

Նա հիշեցրել է, որ Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների  արտգործնախարարների Խորհրդի նիստում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ «Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել ԵԱՀԿ–ի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ Այս տարի հատուկ ներկայացուցիչը 5 անգամ այցելել է Ադրբեջան, եկող տարի նույնպես այցեր են պլանավորվում»։