Դեկտեմբերի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը, որին ուղեկցում էին Իրանի հայոց հոգեւոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, խոսեց միջպետական հարաբերություններում իրանահայ համայնքի կարեւոր դերի եւ համահայկական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների մասին:

Կաթողիկոս Արամ Առաջինը, կիսվելով Թեհրան կատարած իր այցի տպավորություններով, կարեւորեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով հայապահպանության եւ ազգային վերելքի անհրաժեշտ նախապայման: