Ծննդյան տոներին ընդառաջ Lexus ընկերությունը հոլովակ է հրապարակել, որում Սանտա Կլաուսը ցանկացողների հետ ամերիկյան Willow Springs ավտոդրոմում սլանում է RC-F GT3 կուպեով: Արդյունքում ավտոարտադրողը բարեգործական նպատակով 100 հազար դոլար է փոխանցել, հայտնում է Motor-ը:

Lexus-ը վարել է մրցարշավորդ Սքոթ Փրուեթը, որը հանդես է գալիս NASCAR-ում, Trans-Am-ում եւ Grand-Am-ում: Սրընթաց ամեն պտույտից հետո ուղեւորները պետք է թվարկեին այն նվերների ցանկը, որոնք երեխաները կցանկանային ստանալ Ծննդյան տոներին: Յուրաքանչյուր տողի դիմաց Lexus-ը բարեգործական ընդհանուր գումարին 1000 դոլար է փոխանցել:
Միջոցները կփոխանցվեն Toys for Tots հասարակական կազմակերպությանը, որը գոյություն ունի 1947 թվականից եւ օգնում է չքավոր ընտանիքներին, որոնք իրենց չեն կարող թույլ տալ երեխաների համար տոնական նվերներ գնել: