2017-ի գարնանը   Իրանից ավելի շատ զբոսաաաշրջիկներ ենք սպասում, այս մասին NEWS.am– ի թղթակցին ասել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով, 2016-ի 9 ամիսներին Հայաստան 30 տոկոսով շատ իրանցի զբոսաշրջիկ է այցելել, քան 2015-ի այդ նույն ամիսներին։ Ընդ որում իրանցի հյուրերի քանակն ավելացել էր ոչ միայն մարտին՝ Նովրուզին, այլ ապրիլ-մայիս ամիսներին ու ամռանը։

Նրանց մեծ մասը իր հանգիստն ինքնուրույն է կազմակերպում, ու այս հարցում երկու երկրների տուրօպերատորները համագործակցության դաշտ ունեն։ Այս թեմաները քննարկվելու են 2017-ի հունվարին, երբ հայաստանյան տուրօպերատորների խումբը Իրան այցելի, հավելել է նա։