Super Mario Run-ը կարող է դառնալ App Store-ի պատմության մեջ ամենահաջող մեկնարկը: Արդեն դրա գործարկման առաջինն օրն իսկ այն բեռնել են 2.85 մլն անգամ, հայտնում է Life-ը:
Համեմատության համար նշենք, որ ռեկորդներ սահմանած Pokemon GO խաղն առաջին օրը բեռնել էին ընդամենը 900 հազար անգամ, իսկ երրորդ օրն այդ ցուցանիշը հասել էր 5.6 միլիոնի: Սակայն նշենք, որ Super Mario Run-ն առաջին օրը հասանելի էր 150 երկրներում:
Հիմա Pokemon GO-ն ռեկորդակիր է App Store-ում բեռնումների քանակով, հստակ թիվը Apple-ը թաքցնում է: Երկու խաղն էլ անվճար են, սակայն երեք մակարդակները հաղթահարելուց հետո Super Mario Run-ը պահանջում է մեկ անգամ գումար վճարել մյուս աշխարհներ մուտքը բացելու համար:
Super Mario Run-ն այս պահին հասանելի է iPhone, iPad եւ iPod սարքերի համար iOS 8.0 եւ բարձր ծրագրային ապահովման դեպքում:





























