Հոկտեմբերի 17-ին Աստրախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը նպատակ ուներ մեղմել Ադրբջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման պատճառով եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հայտարարություններից շիկացած մթնոլորտը: Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: ՀՅԴ գործչի համոզմամբ, Մեդվեդեւին հաջողվեց թուլացնել շիկացած մթնոլորտ, Նրա խոսքով, այս հանդիպումից ավելին սպասել պետք չէր:
Մանոյանը, Ռուսաստանում Հեյդար Ալիեւի արձանի բացումը Իլհամ Ալիեւի ինքնասիրությունը շոյող ինչ որ քայլ համարեց, որն արեց Ռուսաստանը ադրբեջանցի նեղացած նախագահին Ռուսաստան բերելու համար:
«Դրա մեջ որեւէլ լուրջ կեցվածք տեսնել Ռուսաստանի կողմից կարծում եմ ճիշտ չի լինի»,-հավելեց Մանոյանը:





























