Ռուսաստանի ՆԳՆ տնտեսական անվտանգության դեպարտամենտը հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ «Մոսկվայի երկու առեւտրային բանկերում եւ մի շարք ֆիրմաներում, որոնց ղեկավարները կասկածվում են գումարների կանխիկացման, կոնվերտացման եւ երկրի սահմաններից դուրս բերելու մեջ, ստուգումներ են իրականացվել»։

«Նախնական գնահատականներով, խմբի անդամները լեգալ շրջանառությունից դուրս են բերել ավելի քան 55 մլրդ ռուբլի»,- ասել են տնտեսական անվտանգության դեպարտամենտում։

Աղբյուրներն «Ինտերֆաքսին» հայտնել են, որ ստուգումներ են իրականացվել «Մաստեր-կապիտալ» բանկում եւ «Կոդեքս-բանկում»։

Սակայն երկու բանկերն էլ հերքել են այդ տեղեկությունները՝ ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։