Եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ։ Այդ մասին  «Արմենպրես» գործակալությանն ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերը:

«Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ»,- ասել է Քոչարյանն ու մանրամասնել. «Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռեւս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները եւ դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»: