Իրանի նախագահի՝ Հայաստան այցի արդյունքում կապահովվի Հայաստան–Իրան ենթակառուցվածքների բարելավման որոշակի առաջընթաց։ Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Հասան Ռոհանիի այցի շրջանակներում կստորագրվեն մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համաձայնագրեր։ «Դա հնարավորություն կտա զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ գրանցել ենթակառուցվածքների բարելավման որոշակի աճ։ Մեր առջեւ խնդիր է դրված բարձրացնել երկրի տնտեսական գրավչությունը, մենք փորձում ենք նոր տնտեսական ռեսուրսներ եւ ներդրումեր գրավել։ Այդ առումով Իրանը Հայաստանի լավագույն գործընկերներից մեկն է»,– ասել է Զաքարյանը։