Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են նոյեմբերի 27-ին Ազատության պողոտայում գտնվող դեղատներից մեկից կատարված գողությունը։ Անհայտ քաղաքացին մտել էր դեղատուն եւ առիթից օգտվելով, որ աշխատակիցները զբաղված են,  տաղավարից թռցրել էր մի շարք պարագաներ եւ դիմել փախուստի։ Դեղատան աշխատակիցը վազել էր հետեւից , սակայն չէր կարողացել բռնել կողոպտչին։

Օրերս բացահայտվել է, որ դեղատնից գողություն էր կատարել Է․Յանիկինը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանություն, կատարվում է քննություն։