Google-ի մենեջերներից մեկը հայցով դիմել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական դատարան՝ մեղադրելով կորպորացիային աշխատակիցների աշխատանքային պայմանները քննարկելու արգելքի եւ դրանով՝ լրտեսությունը խթանելու մեջ, գրում է Reuters-ը:

Մենեջերի անունը չի հրապարակվում, քանի որ նա ցանկացել է անանուն մնալ՝ խուսափելով հետապնդումից եւ հետագա կարիերայի մասին անհանգստանալով:

Google-ի աշխատակիցը պնդում է, որ  չհրապարակման մասին համաձայնագիրը ստորագրելով՝ ընկերության բոլոր աշխատակիցներին արգելվում է քննարկել Google-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա, ինչը խախտում է ԱՄՆ օրենսդրությունը, որի համաձայն աշխատակիցները կարող են իրենց աշխատանքային պայմանները քննարկել ցանկացած մարդու հետ եւ հայտնել այդ ինֆորմացիան պետական մարմիններին:

Հայցվորը նաեւ պնդում է, որ Google-ը սեփական աշխատակիցներին ստիպում է լրտեսել միմյանց Stopleaks ծրագրի միջոցով:

Alphabet հոլդինգի  ներկայացուցիչն, որի մեջ մտնում է Google-ը, մեղադրանքները անհիմն է համարել, հայտարարելով, որ ընկերության կողմից մշակված կոնֆիդենցիալության մասին համաձայնագրի նպատակն է պաշտպանել ընկերության աշխատանքային գաղտնիքները եւ այն չի արգելում աշխատակիցներին իրար հետ քննարկել մինյանց աշխատանքային պայմանները:

Եթե Google-ի աշխատակցի հայցը բավարարվի, ապա պետությունը կստանա տուգանքի 75%-ը: Հայցի բավարարումից ստացված մաքսիմալ տուգանքի չափը կարող է կազմել 4 մլրդ ԱՄՆ դոլար: