Ես անձնական պարտավորություն ունեմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ծննդյան առիթով նրան ուղղված շնորհավորական ուղերձում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այն հանգամանքը, որ Ֆրանսիան եւ անձամբ ես պարտավորություն ունենք բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կայուն լուծում գտնելու հարցում»,- ասված է ուղերձում:





























