Տու-154 ինքնաթիռի կործանման հետեւանքով հայտնաբերված զոհվածների թիվը հասել է 10 մարդու: Ավելի վաղ հաղորդվել է Տու-154-ի կործանման վայրում զոհվածների 7 մարմիններ հայտնաբերելու մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ջրասուզորդները եւս երեք մարմին են ջրից հանել:
Որոնումների շրջանի մակերեսը կազմում է 10,5 քառակուսի կիլոմետր: Ավելի քան 3 հազար մարդ է ասնակցում գործողությանը, գործի է դրված 27 նավ:











