Սոչիի մոտ, Սեւ ծովում, փրկարարները գտել ու ջրից հանել են մայոր Ռոման Վոլկովի՝ ՌԴ ՊՆ-ի կործանված «Տու 154» օդանավի հրամանատարի մարմինը։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկան»՝ վկայակոչելով որոնողական գործողության շտաբին մոտ կանգնած աղբյուրը։
Վթարի վայրում հայտնաբերել են եւս երկու զոհվածների մարմիններ, հայտնել է ուժային կառույցներում ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Սոչիի մոտ շարունակվում է որոնողական գործողությունը՝ ջրասուզակների ու խորջրյա սարքերի մասնակցությամբ, «սեւ արկղերը» դեռ չեն հայտնաբերվել։ Աշխատանքները բարդանում են ուժեղ հոսանքի պատճառով, որը, ենթադրվում է, մարմինները կարող էր քշել տանել Աբխազիայի ջրային տարածք։
Գործողությանը մասնակցում է Աբխազիայի ԱԻՆ-ի 70 աշխատակից, վթարի վայրում աշխատում են 45 նավ ու հինգ ուղղաթիռ, հայտնել են ՊՆ-ից։ Ներգրավված է նաեւ անօդաչու ավիացիա։
.jpg)












