Հունվարի 1-ին հրավառության հարյուրավոր բռնկումները լուսավորել են Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի երկինքը, հայտնում է ABC News-ը:

Ավելի քան 1 մլն մարդ հավաքվել էր Սիդնեյում 2017 թվականը նշելու եւ տոնական հրավառության ականատես լինելու: Հրավառության շոուն տեւել է 12 րոպե: Արձակվել է 12 հազար ճայթուկ, 25 հազար հրավառության «աստղ»՝ 100 հազար անհատական հրատեխնիկական էֆեկտների ուղեկցությամբ:

Կազմակերպիչների խոսքով՝ լուսնի եւ աստղերի տեսքով հրավառությունը տեղի է ունեցել Դեւիդ Բոուի Space Oddity կատարման հնչյունների ներքո: