Նոր տարվա առաջին վայրկյաններից Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի զանգերը պիտի ավետեն 2017 նոր տարվա բարեբեր գալուստը։ Ապա Մայր Տաճարում տեղի կունենա փառաբանական հատուկ արարողություն։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունից հայտնում են, թե վաղը՝ հունվարի 1-ին, առավոտյան ժամը 10-ին Անթիլիասի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ եւ Անմահ պատարագ առ ի խաղաղություն համայն աշխարհի։