Ադրբեջանում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ապօրինի բիզնեսով էին զբաղվում: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է մի խումբ անձնաց, ովքեր զբաղվում էին ապօրինի ձեռնարկատիրությամբ առանց պետական գրանցման, հատուկ արտոնագրի եւ զգալի վնաս են հասցրել կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Ձերբակալվածների մեջ են Թուրքիայի քաղաքացիներ Քափլան Թաղսին օղլուն, Քըթըշ Սուաթ Օսման օղլուն եւ այլք, հայտնել է Ադրբեջանի ԱԱԾ-ն: