Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի միջազգային օդանավակայանի շենքում: Միջադեպի հետեւանքով զոհեր կան:

Դեպքը տեղի է ունեցել ուղեբեռի հանձնման գոտում: Հարձակվողը ձերբակալված է: Միջադեպի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել: Այս մասին CNBC-ին հաղորդել են ոստիկանությունում:

Ավելի վաղ դեպքի վայրում գտնվող Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Աի Ֆլեյշերը հաղորդել էր 5 զոհի մասին:

Ոստիկանությունը տարհանում է մարդկանց: