Հազարավոր քրդեր են դուրս եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով արդարություն 2013-ին սպանված երեք քրդուհի ակտիվիստների նկատմամբ, հայտնում է AFP–ն։

«Մենք բարկացել էինք, երբ նրանց սպանել էին, հիմա մենք ավելի ենք բարկացել, քանի որ դատավարությունը չի կայացել, մարդասպաններին չեն գտել»,- ասել է Ֆրանսիայում Քրդերի ժողովրդավարական խորհրդի համանախագահը։

2013-ի հունվարին Փարիզում հայտնաբերվել էին երեք քրդուհի ակտիվիստների դիերը, որոնք մահացել էին գլխի մասի հրազենային վիրավորումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս գործով դատավարությունը պետք է կայանար հունվարի վերջին, սակայն անցած տարվա դեկտեմբերին կասկածյալը մահացել է ր գլխուղեղի ուռուցքից։ Ընդ որում նա պնդում էր, որ անմեղ է։