ԱՄՆ Արիզոնա նահանգի Ջիլա Բենդ քաղաքում մերկ կինը առեւանգել է ոստիկանական մեքենան։

USA.one-ի փոխանցմամբ՝ քաղաքի փրկարարական ծառայությունն ահազանգ է ստացել։ Կինը հայտնել է սեռական բռնության մասին ու օգնություն խնդրել։ Ահազանգով դեպքի վայր է մեկնել շերիֆի օգնականը։ Նա մոտեցել է բենզալցակայանին, որտեղից ստացվել էր զանգը, ու տեսել մի մերկ կնոջ, որը նրան «մոլորված ու ապակողմնորոշված է թվացել»։ Շերիֆի օգնականը նրան ընդառաջ է գնացել, որ նրան ծածկվելու շոր տա, բայց կինը փախել է, մտել մեքենան, որի շարժիչը դեռ միացած էր ու տեղից շարժել այն։ Շերիֆի օգնականը ցատկել է ջիպի մեջ,որ արգելակի այն, բայց ընկել է՝ ստանալով լուրջ վնասվածքներ։

Ըստ աղբյուրի, մերկ կնոջը մի ամբողջ դեսանտ է հետապնդել՝ իրավապահ մարմիններից ու անվտանգության ծառայությունից։ Ընդ որում կինը մեքենան վարում էր երբեմն 160 կմ/ժ արագությամբ։ Ի վերջո մեքենան դուրս է եկել մայրուղի։ Հնարավոր վթարները կանխելու համար ոստիկանները մեքենայի ճանապարհին սուր փշեր է լցրել։ Անվադողը ծակվել է, ու մեքենան հանդիպակաց գոտի է դուրս եկել։ Միայն մեկ այլ մեքենայի հետ բախումն է ստիպել կնոջն արգելակել մեքենան։ Նա դուրս է եկել մեքենայից, բայց չի ենթարկվել տեղում մնալու կարգադրությանը։ Ոստիկաններին, սակայն, հաջողվել է բռնել ու անշարժացնել նրան, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել ֆիզիկական ու հոգեկան վիճակը ստուգելու։