Նոյեմբերի 10-ից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը 6 ամսով  կանցնի Թուրքիային:

Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այդ կապակցությամբ հայտարարել, որ դեպքերի նման զարգացումը ցույց է տալիս Թուրքիայի ժողովրդավարության մակարդակը:

«Թուրքիայի կողմից ԵԽ-ում նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքացու կողմից ԵԽԽՎ նախագահությունը ստանձնելը պատմական իրադարձություն է»,- ասել է նա:

Այդ 6 ամսում Թուրքիան կքննարկի ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարեփոխւմների անցկացման հարցերը, անկախ աուդիտորական մեխանիզմների աշխատանքը, ԵԽ-ի անդամակցումը Եվրոպայում մարդու իրավունքների եւ հանդուրժողականության ամրապնդման մասին Եվրոպական կոնվենցիային:

Նշենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի անդամակցությունը Եխ-ին դադարեցվել էր: