Երուսաղեմում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտն անցորդներին: Միջադեպի հետեւանքով 3 մարդ է զոհվել, առնվազն 15 վիրավոր կա: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:

Ոստիկանները կրակ են բացել վարորդի ուղղությամբ, նա վիրավորվել է: «Սա ահաբեկչություն է»,- արդեն հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ Արմոն խա-Նացիվ հրապարակում: Նախնական տվյալներով՝ տուժածներն ավտոբուսից դուրս եկած զինծառայողներ են: