ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը վիրավորվելուց 10 օր անց շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր` հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, փոփոխություն չկա»,-ասաց նա:

Գարիկ Վարդանյանը հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: