Թեհրանում մեկնարկել է քաղցկեղի բուժման խոշորագույն մասնագիտացված հիվանդանոցի շինարարությունը: Այս մասին հաղորդում է տեղական ԻՌՆԱ գործակալությունը:

45.000 ք.մ. մակերեսով հիվանդանոցը նախատեսված է 800 հիվանդի համար: Նախատեսվում է շինարարությունն ավարտել մեկ տարվա ընթացքում:

Թեհրանի Բժշկագիտության համալսարանի ուռուցքաբանության գիտական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ երկրում 500 հազար մարդ քաղցկեղով հիվանդ է:

Ենթադրվում է, որ Մերձավոր Արեւելքի խոշորագույն մասնագիտացված բուժհաստաստությունը համապատասխան բոլոր ծառայությունները կմատուցի հիվանդներին: