Հերթական ելույթի ժամանակ իր անհավանական հնարքներով աշխարհահռչակ աճպարար Դեւիդ Բլեյնը վտանգել է սեփական առողջությունը:

«Մոգության այն կողմում» շոուի օնլայն հեռարձակման ժամանակ 43-ամյա Բլեյնը հանդիսատեսի առջեւ կրակել է իր կոկորդին:  New York Post-ը հայտնում է, որ աճպարարը պետք է կատարեր «գնդակն ատամներով բռնելու» հնարքը:

Ըստ սցենարի՝ Բլեյնը պետք է գնդակը որսար, որն ինքն էլ հրացանից արձակել էր, սակայն ինչ-որ բան այնպես չի ստացվել: Հարկ է նշել, որ Բլեյն այս հնարքը կատարում է 2010 թվականից, եւ սա առաջին անհաջող կատարումն է: