Schiaparelli նորաձեւության տունը պիջակների հատուկ հավաքածու է ներկայացրել։ Հագուստի դիզայնը հիմնված է 80 տարի առաջ ստեղծված մոդելի վրա, հայտնում է Lenta–ն։

Խոսքը կենդանակերպի նշաններով Zodiac կանացի պիջակի մասին է։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այդ պիջակի վերածնունդը պետք է տան պատմության մեջ նոր մեխ դառնա։

Նշենք, որ Schiaparelli–ի առաջին բուտիկը Փարիզում բացվել էր 1934 թվականին։