Ապստամբական Քրդական բանվորական կուսակցությունը որոշել է երկարաձգել զինադադարը Թուրքիայի իշխանությունների հետ մինչեւ համապետական խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2011թ. հունիսին:
Այս որոշմամբ ՔԲԿ-ն ուզում է ստիպել իշխանություններին երկխոսություն սկսել քրդական հարցի վերաբերյալ: Թուրքական մամուլը սկսել է գրել վարչապետ Էրդողանի քրդական հիմնախնդրի լուծման նոր նախաձեռնության մասին: Քուրդ ապստամբների հետ երկխոսությունում իշխանություններն ուզում են ներգրավել ցմահ ազատազրկված ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանին:
News.am-ն արդեն հաղորդել է, որ զինադադարի ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 31-ին, երբ Ստամբուլի կենտրոնական հրապարակում մահապարտ-ահաբեկիչը գործի բերեց ռումբը: Վիրավորվեցին 15 ոստիկաններ եւ 17 քաղաքացիական անձինք:
Թուրքիայի իշխանություններն ուղղակիորեն չմեղադրեցին քուրդ անջատականներին: Կասկածյալների մեջ են Ալ Քայիդան եւ ձախ ծայրահեղական ընդհատակյա խմբավորումը, որի 16 անդամների ձերբակալել է ոստիկանությունը:





























