Լեռնային Ղարաբաղի նոր հանքավայրում երկրաբանական հետախուզում է կատարվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Ներկայիս շահագործող ընկերությունը՝ «Գոլդ Սթար» ՓԲԸ-ն, տեղում նախնական հետախուզում է անցկացնում՝ խորհրդային տարիներին ստացված տվյալները ճշտելու համար: «Երկար գործընթաց է պահանջվում, հետախուզումը դեռեւս ընթացքի մեջ է: Իսկ երբ ավարտեն, այդ ժամանակ ներդրումային ծրագիր կկազմեն»,- պարզաբանեց նախարարը:

Նշենք, որ ընկերությունը նախկնում հետախուզել է ԼՂՀ-ի ոսկու հանքավայրերից մեկը (բաց եղանակով մշակելու համար), սակայն հետագայում ստացած տվյալները ճշտելու անհրաժեշտություն առաջացավ: