Ղարաբաղի հարցում առաջընթացի համար պետք է էական տեղաշարժ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների դիրքորոշման մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի հակամարտությունների հետազոտության եւ վերլուծության անկախ կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն ներթափանցմանը՝ վերլուծաբանն ասաց. «Չնայած այն բանին, որ երկու կողմն էլ ի վիճակի են խոսել, իրադրությունը գործնականում անփոփոխ է մնում։ Որքան երկար հրադադարը մնա տեղում հակամարտության կառավարման միակ ձեւը, այնքան մեծ է հավանականությունը, որ հրադադարը կխախտվի, եւ բռնության սրման հավանականությունը ավելի մեծ կլինի։ Հրադադարը ժամանակավոր միջոց է, որը չի բերում հակամարտության լուծմանը»։





























