Ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել այն տեսահոլովակը, որում տղամարդը կատաղի «մենամարտում» է գլանաձեւ փաթաթված գորգի դեմ։
Լարված երաժշտության ներքո տղամարդը ոտքերով հարվածում է գորգին, իսկ հետո մի քանի անգամ այն գետնին «տապալում»։ Որոշ մեկնաբաններ ենթադրել են, որ գորգի մեջ նրա զոքանչն է փաթաթված, մյուսները որոշել են, որ տեսահոլովակի հերոսը այդ ձեւով մարտական հնարքներ է մշակում, իսկ ոմանք էլ գրել են, որ այդ մենամարտում իրենք գորգի կողմից էին։











