Ամերիկացի բլոգեր Հանթեր Հոբբսը ամանորյա տոներին որոշել է իմանալ, թե որտեղ է ավարտվում Excel-ի աղյուսակը: Նա իր զբաղմունքի վերաբերյալ հոլովակը հրապարակել է YouTube-ում, փոխանցում է Lenta-ն:
Հոբբսից 9 ժամից ավելի է պահանջվել աղյուսակի վերջին հասնելու համար: Պարզվել է, որ այն սահմանափակված է 1,048,576 տողով: Բլոգերի խոստովանությամբ՝ իր կյանքի «ամենահիմար մարտահրավերն» էր պարզելը, թե Excel-ում որ տողն է վերջինը, սակայն ինչ-որ մեկն, ամեն դեպքում, դա պետք է աներ:











