Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ տան վարձակալը թալանել է իր տունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից, քաղաքացին պատմել է, որ Երեւանի Մամիկոնյան փողոցում գտնվող իր տունը մեկ օրով վարձակալող երիտասարդը թալանել է տունը՝ հափշտակելով հեռուստացույցը, էլեկտրական ջեռուցիչը եւ այլ կենցաղային իրեր:
Տան վարձակալ 20-ամյա Կարեն Սիմոնյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:











